‘Ուսումնական հաստատություններից երկուսի լիցենզիաների գործողությունը կասեցվել է’

1185

ՀՀ կրթության և գիտության նախարարը այսօր հրամանագրեր է ստորագրել, որոնցով կասեցվել են «Լ. Օրբելի» բժշկական ուսումնարան» ԱԿ-ին 2013թ. դեկտեմբերի 3-ին ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացման և «ՍԲՈՒ» ՍՊԸ-ին 2001թ. մայիսի 30-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից տրված` միջին մասնագիտական կրթական ծրագրով համապատասխան լիցենզիաների գործողությունները:

Կասեցման համար հիմք է ծառայել ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների կոպիտ խախտումը` մինչև դրա պատճառների վերացումը:

Նախորդ հոդվածը‘Աֆղան տղամարդիկ փարանջա են հագել. «Դադարեցրեք բռնությունները կանանց նկատմամբ»’
Հաջորդ հոդվածը‘Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը չի մասնակցի Բաքվի Եվրոպական օլիմպիական խաղերին’