‘
Ամերիկյան Օհայո նահանգի մի բնակիչ 911 ծառայությանը գանգատվել է, թե կինը գողացել է իր կոկաինը: Այդ հայտարարությունից հետո ոստիկանությունը նրան ձերբակալել է, հաղորդում է Associated Press գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Ալյանս փոքր քաղաքում: Գիշերային կանչով դեպքի վայր հասած ոստիկանները տղամարդու մոտ մարիխուանայով ծխամորճ են հայտնաբերել: Բացի այդ՝ պարզվել է, որ նա հետախուզման մեջ է՝ մի քանի հարյուր դոլար դատական ծախսեր չվճարելու պատճառով:
39-ամյա Ռոբերտ Քոլինզը մեղադրվել է երկու հոդվածով՝ 911 ծառայութայն անհարկի օգտագործման և թմրանյութեր պահելու համար:
Այն մասին, թե արդյո՞ք ոստիկանությունը հայտնաբերել է կոկաինը, որի մասին հայտնել էր Քոլինզը, և արդյո՞ք պատասխանատվության ենթարկվել է նրա կինը՝ չի հաղորդվում: Փոխանցում է lenta.ru-ն:
‘