‘
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների համար կառավարության այսօրվա նիստում լրացուցիչ գումար ուզեց՝ պատճառաբանելով, որ ֆինանսական ծախսերն առաջին եռամսյակում չեն բավարարել:
Խաչատրյանի խոսքով, լրացուցիչ 50 միլիոն է անհրաժեշտ: Նա չմանրամասնեց, թե դրա անհրաժեշտությունն ինչու է առաջացել:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը սովորաբար ծախսեր ենթադրող որոշումների նախագծերի քննարկման ժամանակ պահանջում է ավելի մանրամասն հիմնավորումներ բերել, այս անգամ առանց հարցերի հաստատեց նախագիծը:
Գումարը հատկացվելու է պետական բյուջեի պահուստային միջոցներից:
‘