‘
Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիստիանու Ռոնալդուն դարձել է «Facebook» սոցիալական ցանցի ամենահայտնի անձը:
Ռոնալդուի պաշտոնական էջը հավանումների (Like) քանակով այսօր գերազանցել է երգչուհի Շակիրայի էջին. Ռոնալդուի էջն այժմ ունի 107 097 195 հավանում, Շակիրայինը` 107 086 968: Նշենք, որ հավանումների քանակով երրորդ հորիզոնականում Էմինեմի էջն է, իսկ «Բարսելոնայի» արգենտինացի առաջատար Լիոնել Մեսսիի էջը 7-րդ հորիզոնականում է` 78 280 344 հավանումով:
Պորտուգալիայի հավաքականի «Facebook»-յան էջը, որն ունի ընդամենը 1 104 236 հավանում, այս կապակցությամբ շնորհավորել է Ռոնալդուին:
‘