‘
Ինչպես հաղորդում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը, հաջորդ մրցաշրջանից Գերմանիայի առաջնության խաղերին կիրառվելու է գոլն արձանագրող տեխնոլոգիա:
Բունդեսլիգայի 15 ակումբ կողմ է քվեարկել նորամուծությանը, 3-ը` դեմ: Արտադրողի հետ կնքվել է երեք տարվա պայմանագիր:
Հիշեցնենք ,որ Goal-line-ը կիրառվել է Աշխարհի 2014 թվականի առաջնությանը: Դարպասային գիծը ֆիքսելու համար ստադիոններում օգտագործվում են 14 տեսախցիկներ:
‘