‘
Այսօր առավոտյան ժամը 9:00-ից «Նաիրիտ» գործարանի հարյուրից ավելի ներկա եւ նախկին աշխատակիցներ հավաքվել են Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում՝ հույսով, որ կհանդիպեն Սերժ Սարգսյանին: Թե ժամը քանիսի՞ն է վերջինս լինում աշխատավայրում, պարզ չէ, ամեն դեպքում այս պահի դրությամբ նա դեռ չի ժամանանել նախագահական նստավայր: Հիշեցնենք, որ նաիրիտցիները պահանջում են մարել իրենց 18-20 ամսվա աշխատավարձերը:
‘