‘
Sothby\’s աճուրդի տան ներկայացուցիչները կարծուըմ են, որ ռուս հանրահռչակ կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկու արխիվի աճուրդի ընթացքը վկայում է նրա պատամական արժեքի մասին:
«Մենք ցնցված ենք այն գումարով, որով վաճառվել է արխիվը ($ 2 միլիոն)», — ըստ Interfax-ի հայտրարել է աճուրդի տան ներկայացուցիչ Սթիվեն Րոուն: Նա Տարկովսկու արխիվի վաճառքը պատմական գործարք է համարել:
«Սա կինոյի պատմության համար պատմական գործարք է: Աճուրդը երկարատու ու կատաղի ընթացք ունեցավ, եւ դա վկայում է այն պատմական արժեքի մասին, որն իրենից ներկայացնում է այս արխիվը», — ասել է Րոուն:
‘