‘
Վրաստանում ձերբակալվել է ըմբշամարտի ազգային հավաքականի մարզիչ, Զեստաֆոնի շրջանի ղեկավար Կախա Գեցաձեն, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»: Նրան դատախազություն են կանչել վկայի կարգավիճակով, ապա ձերբակալել են խուլիգանության, ծեծի եւ հրազենի օգտագործման մեղադրանքներով:
Ըստ գործի նյութերի, դեպքը դեղի է ունեցել ավելի քան մեկ տարի առաջ: Ըստ այդմ, պաշտոնյան ռեստորանում «ծեծել է հաճախորդին, եւ ցուցադրաբար սպառնացել է հրազենով»:
2010-ին Գեցաձեի անունը մամուլում տարածվեց այն բանից հետո, երբ Ռուսաստանում նրան մերժեցին մուտքի վիզա տրամադրել՝ ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:
Գեցաձեն նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ է: կուսակցությունը հոկտեմբերի 1-ին կայացած խարհրդարանական ընտրությունների արդյունքում պարտվելով միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» դաշինքին՝ անցել է ընդդիմության դաշտը:
‘