‘
Տաջիկստանի կապի ծառայության ղեկավար Բեգ Զուխուրովը «Ֆեյսբուքի» հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ մոտակա օրերին սոցիալական ցանցը կապաարգելափակվի:
Տաջիկստանի բոլոր վեց ինտերնետ-պրովայդերները երկուշաբթի պաշտոնյայի իջեցրած հանձնարարականով արգելափակել են իրենց բաժանորդների մուտքը սոցցանց:
Զուխուրովը վստահեցրել է, որ «Ֆեյսբուքն» արգելափակվել է կամավորների խնդրանքով, որոնք ոչ մի կապ չունեն պետական հաստատությունների հետ: Պաշտոնյայի խոսքերով, հասարակության ներկայացուցիչները ցանկացել են «փակել այդ «Ֆեյբուքը»՝ որպես զրպարտանքի տարածման միջոց»:
«Այնտեղ («Ֆեյսբուքում») երկրի ղեկավարներին նկատմամբ անպատվաբեր բաներ են գրում, գրում են ինչ-որ անհասկանալի մարդիկ: Նրանք, հավանաբար, դրա համար լավ փողեր են ստանում», РИА-Новости-ին ասել է Զուխուրովը:
‘