‘
Կանադական Reunion Pictures ֆիլմ արտադրող ընկերությունը պատրաստակամություն է հայտնել նկարահանել «Բլյուզ եղբայրները» կուլտային կատակերգության հեռուստաշարունակությունը:
1980-ին էկրան բարձրացած ֆիլմը պատմում էր բանտից դուրս եկած երկու եղբայրների մասին (Դեն Էյքրոյդ եւ Ջոն Բելուշի), որոնք փորձում էին հապշտապ փող վաստակել եւ օգնել մանկատանը, որում նրանք մեծացել են: Նրանց հաջողվում է լուծարումից փրկել մանկատունը, բայց արդյունքում նրանք նորից ճաղերի հետեւում են հայտնվում: Նկարահանվող սերիալը պատմելու է հերթական «սռոկ»-ից հետո եղբայրների կյանքի մասին` բատից դուրս գալով` նրանք ցանկանում են գտնել իրենց իսկական հորը:
Նախագծի փորձնական սցենարն արդեն գոյություն ունի, այն գրել է ՋոնԲելուշիի այրին` Ջուդին Saturday Night Live հեռուստաշոուի սցենարիստների սցենարիստների հետ միասին:
Ջուդի Բելուշիի խոսքերով,նոր նախագծում եղբայրները ներկայացված են լինելու նոր կերպարների տեսքով, իսկ նախագիծն իրենից ներկայացնելու է ավելի շուտ սցենարի լիարժեք ռիմեյք, քան սիկվել:
Հեղինակները մտադիր են, առաջին թողարկման հաջողության դեպքում շոուն կվերածվի լիարժեք սերիալի, եւ յուրաքանչյուր դրվագում հեղինակները խոստանում են մեկական երաժշտական համար ներկայացնել:
‘