‘
Հայտնի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը հեռուստաշոուի ընթացքում պատմել է, որ 80-ականների վերջին կնոջ՝ դերասանուհի և Playboy-ի մոդել Ռոբին Գիվենսի հետ իր բաժանության պատճառն է դարձել այն ժամանակՀոլիվուդում իր կարիերան դեռևս նոր սկսող Բրեդ Փիթը: Ըստ Թայսոնի՝ կնոջ հետ վիճաբանությունից հետո ինքը տուն է վերադարձել՝ հաշտվելու մտադրությամբ, սակայն կնոջը գտել է անկողնում՝ Բրեդ Փիթի հետ:
Թե ինչու է Թայսոնը որոշել հիշել այս վաղեմի պատմությունը՝ հայտնի չէ: Նա արդեն վաղուց որևէ կապ չունի Գիվենսի հետ, նրանից բաժանվելուց հետո մի քանի անգամ ամուսնացել է և ութ զավակ ունի: Ի դեպ, չնայած ամուսնական պայմանագրի բացակայությանը՝ Գիվենսին հաջողվել էր ապահարզանի համար «Երկաթյա Թայսոնից» 10 միլիոն դոլար պոկել և վաստակել «Ամերիկայի ամենաատելի կին» տիտղոսը:
‘