‘
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Հակահարված» art խմբի անդամներին տարել են ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունք:
Խմբի մի քանի անդամներ Երևանի գետնացումներից մեկում՝ ժողինստիտուտի հարևանությամբ, հերթական ակցիան են անցկացրել, երբ նրանց են մոտեցել ոստիկանության աշխատակիցներ և հայտարարել, որ նրանք խախտում են քաղաքապետարանի հրահանգները և աղտոտում են քաղաքը, որից հետո տղաներին բերման են ենթարկել ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունք: Մեր ունեցած տվյալներով՝ բերման ենթարկվածները երեքն են:
_____________
11:28 Արեգ Գևորգյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է. Շտապ! Բերման ենթարկված Հակահարվածի տղաներին այժմ առանձնացրել են, նրանց պահում են առանձին-առանձին, տարբեր սենյակներում: Հենց նոր ժամանեց 02-ի տեսախցիկը: Ամենայն հավանականությամբ, ոստիկանապետի պաշտոնում հայտնված Վովա Գասպարյանը պատրաստվում է հերթական շոուն նկարահանել:
‘