‘
Իսպանիայի իշխանությունը ուսումնասիրում է առաջիկա «կլասիկո»-ի ժամանակ անվտանգությունն ապահովելու համար հնարավոր միջոցառումների անցկացումը:
Նախատեսվում է խստորեն զննել մարզադաշտը, ինչպես նաև շրջանը, որտեղ այն գտնվում է: Խիստ ստուգումների կենթարկվեն նաև երկրպագուները, ովքեր «Ռեալ»-«Բարսելոնա» խաղին ներկա են լինելու մարզադաշտում:
Հիշեցնենք՝ «կլասիկո»-ն անցկացվելու է նոյեմբերի 21-ին: Ակնկալվում է, որ 81 հազար մարդ տեղավորող մարզադաշտը լեփ-լեցուն կլինի:
‘