‘
Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Օլիմպիակոսի» դեմ խաղում 4:0 հաշվով հաղթանակ է տարել։ Գերմանական ակումբի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը 50-րդ հաղթական հանդիպումն է անցկացրել ՉԼ-ում։
Մյուլերն ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով այդպիսի ցուցանիշ է արձանագրել։ Մինչ այդ ՉԼ-ում 50 հաղթանակ տարած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը եղել է Մադրիդի «Ռեալի» նախկին աստղ Ռաուլը, ով եղել է 26 տարեկան 257 օրական։ Մյուլերն այժմ 26 տարեկան 72 օրական է։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Մյունխենի «Բավարիան» 4 անպատասխան գնդակ է ուղարկել հունական «Օլիմպիակոսի» դարպասը: Այս հաղթանակը 50-րդն էր Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Թոմաս Մյուլերի համար Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում:
‘