‘
«Ֆոլկսվագեն Արենա» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 1:2 հաշվով:
32-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի արդյունավետ խաղից հետո Դիեգո Բենալյոյի պաշտպանած դարպասը գրավեց Մարկո Ռոյսը:
Թոմաս Տուխելի սաների նվազագույն առավելությունը պահպանվեց մինչև 91-րդ րոպեն, երբ Լուկաշ Պիշչեկի խախտման արդյունքում Ռոման Բյուրկիի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Ռիկարդո Ռոդրիգեսը: Թվում էր՝ խաղն ավարտվելու է 1:1 հաշվով, սակայն 93-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո Սինձի Կագավան հաղթանակ պարգևեց դորտմունդյան թիմին:
Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը, ով հիանալի հանդիպում անցկացրեց, կատարեց Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում իր 8-րդ և 9-րդ գոլային փոխանցումները:
Այս հաղթանակից հետո «Բորուսիան» ունի 35 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար Մյունխենի «Բավարիային» զիջելով 5 միավորով: «Վոլֆսբուրգը» մնաց 25 միավորով՝ հինգերորդ տեղում:
ՎՈԼՖՍԲՈՒՐԳ—ԲՈՐՈՒՍԻԱ Դ. |
1-2 (0-1) |
0-1՝ Մարկո Ռոյս 32՛, 0-2՝ Սինձի Կագավա 90՛, 1-2՝ Ռիկարդո Ռոդրիգես 90՛ (11մ) |
ՎՈԼՖՍԲՈՒՐԳ. 1.Դիեգո Բենալյո, 5.Տիմ Կլոզե, 8.Վիերինյա, 25.Նալդո, 34.Ռիկարդո Ռոդրիգես, 7.Դանիել Կալիգուրի (15.Քրիստիան Տրեշ, 57), 10.Յուլիան Դրաքսլեր, 23.Ժոզուա Գիլավոգի (12.Բաս Դոստ, 46), 27.Մակսիմիլիան Առնոլդ, 11.Մաքս Կրուզե, 17.Անդրե Շյուրլե |
ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 38.Ռոման Բյուրկի, 4.Նեվեն Սուբոտիչ, 26.Լուկաշ Պիշչեկ, 28.Մաթիաս Հինտեր, 29.Մարսել Շմելցեր, 6.Սվեն Բենդեր, 8.Իլկայ Գյունդոգան (23.Սինձի Կագավա, 55), 10.Հենրիխ Մխիթարյան, 11.Մարկո Ռոյս, 27.Գոնսալո Կաստրո (7.Յոնաս Հոֆման, 82), 17.Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (3.Պակ Ջու Հո, 82) |
Զգուշացում՝ Մակսիմիլիան Առնոլդ 47՛ (Վ), Վիերինյա 54՛ (Վ), Քրիստիան Տրեշ 81՛ (Վ), Մարկո Ռոյս 44՛ (Բ), Լուկաշ Պիշչեկ 90՛ (Բ) ;Մրցավար՝ Տոբիաս Շտիլեր (Գերմանիա) |
58 |
ԳՆԴԱԿԻ % |
42 |
22 (8) |
ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) |
13 (5) |
14 |
ՏՈՒԳԱՆՔ |
14 |
9 |
ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ |
5 |
2 |
ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ |
5 |
‘