‘
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը 3-խաղյա որակազրկում կկրի Անգլիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Վեսթ Հեմ»-ի հետ կայացած խաղղում կոպիտ խաղի պատառով, հայտնում է Ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը:
Գերմանացի ֆուտբոլիստը խաղի 40-րդ րոպեին հարվածեց «Վեսթ Հեմ»-ի պաշտպան Ուինսոն Ռիդի դեմքին: Մրցավարը չտեսավ այդ դրվագը, բայց հեռուստաընկերությունների մեկի տեսախցիկը ֆիքսել էր այն:
Ընթացիկ մրցաշրջանում Շվայնշտայգերը Պրեմիեր-լիգայի 15 հանդիպման է մասնակցել և դարձել է 1 գոլի հեղինակ:
‘