‘
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 19-ից դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նույն հաղորդագրության համաձայն, բացահայտվել է խարդախության՝ 13, գողության` 8, յուրացման կամ վատնման՝ 2, կաշառակերության՝ 2, կողոպուտի, խուլիգանության, ապօրինի ծառահատման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք, տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը:
‘