‘
Դեկտեմբերի 21-ին եւ լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները:
ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային եւ հյուսիսարեւելյան ուղղությամբ կիրառել է նաեւ TR-107 տիպի հրթիռային կայանքներ /8 արկ/, 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր /16 արկ/, ՀՀՆ-9 եւ ՀԱՆ-17 տիպի նռնականետեր:
«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն տիրապետել օպերատիվ իրադրությանը եւ իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն», — նշվում է հաղորդագրությունում:
‘