‘
Իսլամական պետությունը իր կողմից վերահսկվող տարածքներով աֆղանական թմրանյութերի տրանզիտի համար տարեկան մինչեւ 500 մլն դոլար գումար է վաստակում: Այդ մասին ինչպես փոխանցում է «Интерфакс» գործակալությունը հայտարարել է ՌԴ Թմրանյութերի շրջանառության վերահսկման Դաշնային Ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը: «Թմրանյութի գինը նրանց կողմից վերահսկվող տարածք մտնելիս եւ այդ տարածքից դուրս գալիս տարբեր է, եւ հենց այդ տարբերությունն էլ մնում է ԻՊ-ի մոտ, որոնք զենքը ձեռքին պատերազմում են մարդկության դեմ»,- հայտարարել է նա:
‘