‘
Կիրակի օրը աշխարհի շատ քաղաքներում անցկացվել է ամենամյա «Մետրոյում՝ առանց տաբատի» ֆլեշմոբը:
Ֆլեշմոբի իմաստն այն է, որ մասնակիցները միայն տաբատ կամ կիսաշրջազգեստ չեն հագնում, բայց չեն մոռանում կրել ֆրակ կամ ձմեռային վերարկուներ: Իսկ շրջապատի մարդիկ պետք է ձևացնեն, թե դրանում ոչ մի արտասովոր բան չկա:
«Մետրոյում՝ առանց տաբատի»-ն միջազգային ակցիա է, որը սոցցանցերի օգտատերերն անցկացնում են 2002 թվականից: Այն ոչ մի քաղաքական կամ սոցիալական ենթատեքստ չունի:
Ի դեպ, ռուսաստանյան իրավապահ մարմիններում Интерфакс-ի աղբյուրի հաղորդման համաձայն՝ ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում Մոսկվայում ֆլեշմոբի անցկացման փաստով՝ պարզելու համար ակցիայի մասնակիցների ինքնությունը, ինչպես նաև հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը: Փոխանցում է BBC-ն:
Ֆոտոշարքում Լոնդոնի մետրոն է: Երեկ Լոնդոնում 7 աստիճան տաքություն էր՝ ըստ Ցելսիուսի:
‘