‘
Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը երկրպագուների շրջանում անցկացվող քվեարկությամբ կազմում է առաջնության առաջին շրջանի խորհրդանշական հավաքականը:
Աջ կիսապաշտպանի դիրքում քվեարկության արդյունքում հաղթել է Հենրիխ Մխիթարյանը: Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը ստացել է ձայների 62%-ը և շրջանցել է Լերոյ Սանեին («Շալկե»), Կինգսլի Կոմանին («Բավարիա»), Ռաուլ Բոբադիլյային («Աուգսբուրգ»):
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 16 խաղի, խփել է 6 գոլ և կատարել է 10 գոլային փոխանցում, իսկ «Բորուսսիան» 17-րդ տուրից հետո ունի 38 միավոր, զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բավարիային» զիջելով 8 միավորով:
‘