‘
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը շարունակում է պայքարն Ավստրալիայի Բաց առաջնությունում:
Մրցաշարի գործող չեմպիոնը 1/8 եզրափակչում դժվարին հաղթանակ տոնեց ֆրանսիացի Ժիլ Սիմոնի նկատմամբ. 4 ժամ, 32 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 6:3, 6:7 (1:7), 6:4, 4:6, 6:2, 6:3 հաշվով:
Կիսաեզրափակիչ փուլի ուղեգրի համար Ջոկովիչը պայքարելու է Կեի Նիսիկորիի հետ, ով պայքարից դուրս է թողել Ժո-Վիլֆրիդ Ցոնգային՝ հաղթելով 6:4, 6:2, 6:4 հաշվով:
‘