‘
«Վալենսիայի» ղեկավարությունը դիտակում է թիմի նախկին մարզիչ Ռաֆայել Բենիտեսին վերադարձնելու հնարավորությունը, հայտնում է AS-ը:
Հայտնում են, որ թիմի գլխավոր մարզիչ Գարի Նևիլը ակումբում կանցկացնի մրցաշրջանի շարունակությունը՝ չնայած տապալված արդյունքներին և Իսպանիայի գավաթում 0:7 հաշվով «Բարսելոնային» պարտվելուն: Սակայն ամռանը անգլիացին կլքի «Վալենսիան», և նրան փոխարինելու կգա Բենիտեսը, ով «Ռեալից» հեռանալուց հետո անգործ է:
Ըստ աղբյուրի՝ «Վալենսիայի» ղեկավարները նույնիսկ չեն էլ դիտարկում այլ թեկնածուի:
55-ամյա իսպանացի մասնագետի ղեկավարությամբ «չղջիկները» 2 անգամ դարձել են երկրի չեմպիոն, ինչպես նաև 2004-ին հաղթել են ՈւԵՖԱ-ի գավաթում:
‘