‘
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մեկնաբանել է հարձակվող Ուեյն Ռունիի վերջին հայտարարությունը: Ռունին ասել էր, որ հոլանդացի մասնագետը սկսել է ֆուտբոլիստներին ավելի շատ ազատություն տալ:
-Համաձայն չեմ Ռունիի հետ: Պարզապես ֆուտբոլիստներն ինքնավստահ են դարձել, և դա առաջին հերթին վերաբերվում է Ռունիին, ով սկսել է գոլեր խփել: Ես ոչ մի հավելյալ ազատություն չեմ տվել ֆուտբոլիստներին, ամեն ինչ առաջվա պես է մնացել: Մենք տքնաջան և պրոֆեսիոնալ ձևով աշխատում ենք՝ հիմնվելով իմ փիլիսոփայության վրա,-մարզչի խոսքը մեջբերված է «Goal»-ից:
‘