‘
«Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հանդիպեցին անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի վերջին խաղում: Լոնդոնում կայացած հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ մանչեսթերցիները հաղթանակը բաց թողեցին ավելացված ժամանակում:
«Մանչեսթեր Յունայթեդը» նկատելի առավելություն ուներ առաջին խաղակեսում, բայց թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ: Ընդմիջումից հետո էլ հյուրերն ավելի լավ տեսք ունեին, իսկ 61-րդ րոպեին բացեցին հաշիվը: «Չելսիի» դարպասը գեղեցիկ հարվածով գրավեց անգլիացի կիսապաշտպան Ջեյսի Լինգարդը: Երկրորդ խաղակեսում լոնդոնցիները ստեղծեցին վտանգավոր պահեր, բայց իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան մի քանի անգամ հյուրերին փրկեց գոլից: Այնուամենայնիվ, վերջնամասում «Չելսին» մեծացրել էր ճնշումը եւ ավելացված ժամանակում բրազիլացի հարձակվող Դիեգո Կոստայի գոլի շնորհիվ փրկվեց պարտությունից:
«Մանչեսթեր Յունայթեդը» «Չելսիին» չի կարողանում հաղթել 2012-ի հոկտեմբերից: Լուի վան Գալի թիմը 41 միավորով 5-րդ տեղում է, իսկ Անգլիայի գործող չեմպիոնը 30 միավորով 13-րդն է:
ՉԵԼՍԻ—ՄԱՆՉ. ՅՈՒ. |
1-1 (0-0) |
0-1՝ Ջեսի Լինգարդ 61՛, 1-1՝ Դիեգո Կոստա 90՛ |
ՉԵԼՍԻ. 13.Տիբո Կուրտուա, 2.Բրանիսլավ Իվանովիչ, 5.Կուրտ Զումա (24.Գերի Կեյհիլ, 57), 26.Ջոն Թերի, 28.Սեսար Ասպիլիկուետա, 4.Սեսկ Ֆաբրեգաս, 8.Օսկար (10.Էդեն Ազար, 54), 12.Ջոն Օբի Միկել, 21.Նեմանյա Մատիչ (17.Պեդրո Ռոդրիգես, 67), 22.Վիլիան, 19.Դիեգո Կոստա |
ՄԱՆՉ. ՅՈՒ.. 1.Դավիդ Դե Խեա, 12.Քրիս Սմոլինգ, 17.Դեյլի Բլինդ, 36.Մատեո Դարմիան, 43.Քեմերոն Բորթվիկ-Ջեքսոն, 8.Խուան Մատա (21.Անդեր Էռերա, 90), 16.Մայքլ Քերիկ, 27.Մարուան Ֆելայնի (28.Մորգան Շնայդերլին, 78), 35.Ջեսի Լինգարդ (7.Մեմֆիս Դեպայ, 86), 9.Անտոնի Մարսյալ, 10.Ուեյն Ռունի |
Զգուշացում՝ Դեյլի Բլինդ 63՛ (Մ), Ջեսի Լինգարդ 79՛ (Մ), Քրիս Սմոլինգ 83՛ (Մ) ; Մրցավար՝ Մայքլ Օլիվեր (Անգլիա) |
49 |
ԳՆԴԱԿԻ % |
51 |
16 (5) |
ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) |
17 (7) |
6 |
ՏՈՒԳԱՆՔ |
9 |
10 |
ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ |
11 |
1 |
ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ |
1 |
‘