‘
«Լեսթերի» ֆուտբոլիստները հավելավճար չեն ստանա ԱՊԼ-ում հաղթելու դեպքում, հայտնում է Daily Mail-ը:
Նախքան մրցաշրջանի մեկնարկը ակումբի ղեկավարությունը հստակ սահմանել է հավելավճարների չափը: Այդպիսով, «Աղվեսները» Պրեմիեր լիգան հաղթելու դեպքում կստանան նույնքան, որքան՝ դրանից դուրս չմնալու պարագայում: Ընդհանուր առմամբ, ակումբը 6.5 մլն. ֆունտ է հատկացրել որպես հավելավճար բոլոր ֆուտբոլիստներին:
Ավելի վաղ հայտնում էին, որ «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին 2.3 մլն. եվրո կստանա ԱՊԼ-ում հաղթելու դեպքում: Իտալացու պայմանագիրը նախատեսում է հավելյալ 100 հազար ֆունտ մրցաշարային աղյուսակում 18-րդ տեղից վերև զբաղեցրած յուրաքանչյուր հորիզոնականի համար:
‘