‘
Հունվարին իտալական «Միլանը» մերժել է կոլումբացի հարձակվող Կարլոս Բակային վաճառելու չինական ակումբի առաջարկը,- տեղեկացնում է «Il Quatidiano Sportivo»-ն:
Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստի գործակալը հայտնել է, որ Չինաստանից եկած բոլոր առաջարկները մերժվել են: Հարձակվողն Իտալիայի ընթացիկ առաջնությունում արդեն խփել է 13 գոլ: Նա միլանցիների կազմ է տեղափոխվել 2015 թվականին իսպանական «Սեւիլիայից»:
Չինական ակումբի անունը չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ այն Բակայի համար առաջարկել է 60 մլն եվրո:
‘