‘
«Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով «Սելտայի» հետ խաղում պոկեր ձևակերպեց, գլխավորեց այս մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկի» հավակնորդների ցուցակը: Նրա հաշվին կա 27 գնդակ (54 միավոր): Ռոնալդուին հետապնդում են «Նապոլիի» խաղացող Գոնսալո Իգուայինը, «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը ու «Բենֆիկայի» հարձակվող Ժոնասը, որոնց հաշվին կա 26 գնդակ:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն արդեն ունի չորս «Ոսկե խաղակոշիկ»: Անցյալ տարի նա արժանացավ այս մրցանակին՝ առաջնությունում խփելով 48 գնդակ:
Եվրոպայի թոփ-10 լավագույն ռմբարկուները
1. Կրիշտիանու Ռոնալդու (“Ռեալ”) 27 x 2 = 54 очка
2. Գոնսալո Իգուային (“Наполи”) 26 x 2 = 52
3.Ժոնաս (“Բենֆիկա”) 26 x 2 = 52
4.Լուիս Սուարես (“Բարսելոնա”) 26 x 2 = 52
5. Ռոբերտ Լևանդովսկի (“Բավարիա”) 23 x 2 = 46
6. Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (“Բորուսիա”) 22 x 2 = 44
7. Լիոնել Մեսսի (“Բարսելոնա”) 21 x 2 = 42
8. Էրան Զախավի (“Մաքքաբի” Տ-Ա) 27 x 1.5 = 40.5
9. Քարիմ Բենզեմա (“Ռեալ”) 19 x 2 = 38
Ջեյմի Վարդի (“Լեսթեր”) 19 x 2 = 38
‘