‘
Այսօր վերջին անգամ Ռոման Բերեզովսկին անգամ հագավ հավաքականի մարզաշապիկը, իսկ հանդիպումը ՀՀՖ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում էր, Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպման ժամանակ:
Ռոման Բերեզովսկին մեր ընտրանու մեկնարկային կազմում էր, խաղաց 7 րոպե, ապա ավագի թևկապը հանձնեց Հենրիխ Մխիթարյանին ու խաղադաշտում տեղը Արսեն Բեգլարյանին: Հանդիպման ընթացքում հավաքականներին չհաջողվեց գոլեր խփել:
Նշենք, որ ընդմիջմանը Ռոման Բերեզովսկին ՀՖՖ-ից նվեր ստացավ «Toyota prado land cruiser» մեքենա, իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նրան պարգևատրեց Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով՝ հայկական սպորտում մեծ ավանդ ունենալու համար:
Ռոման Բերեզովսկին Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել է Պորտուգալիայի դեմ 1996 թվականի օգոստոսի 31-ին կայացած խաղում: 41-ամյա դարպասապահը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 93 հանդիպում: Այս ցուցանիշով նա զիջում է միայն Սարգիս Հովսեփյանին (132 խաղ):
‘