‘
Թուրքական կառավարության փոխվարչապետ, նախկինում՝ արտգործնախարար Ալի Բաբաջանը հեռանում է քաղաքականությունից: Ինչպես հաղորդում է 1news.az-ը՝ հղում անելով Sabah թերթին, այդ մասին հայտնել է հենց Բաբաջանն ինքը՝ նշելով, որ ժամանակն է ճանապարհ տալ մյուս պրոֆեսիոնալներին: «Քաղաքականությունից հեռանալու ժամանակն է: Ես անձամբ արդեն կայացրել եմ այդ որոշումը»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ 45-ամյա քաղաքական գործիչը երեք անգամ պատգամավոր է ընտրվել Թուրքիայի խորհրդարանում, զբաղեցրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի, այնուհետև՝ տնտեսության գծով փոխվարչապետի պաշտոնները:
‘