‘
Կալինինգրադում ավարտվեց մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի անդրանիկ առաջնությունը:
Աշխարհի պատանիների կրկնակի հաղթողի կոչմանը նաև կալինինգրադյան ստուգատեսի չեմպիոնի ոսկին ավելացրեց Կորյուն Սողոմոնյանը (49 կգ): Նա եզրափակիչում դրամատիկ պայքարում 11:10 հաշվով առավելության հասավ իռլանդացի Հյուք Մաերսի նկատմամբ և կանգնեց պատվո պատվանդանի ամենաբարձր աստիճանին:
Սպասելիքները գերազանցեց նաև Արամ Ավագյանը (56 կգ), որը գրավեց երկրորդ տեղը և պարգևատրվեց արծաթե մեդալով: Նրա թիմակից Նարեկ Աբգարյանը տուն կվերադառնա բրոնզե մեդալով:
Այսպիսով Հայաստանի մարզիկների հաշվին գրանցվեց մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ:
Առաջնությունը կրում էր «օլիմպիական հույսեր» անվանումը և կարելի է ասել, որ մեր երկիրը 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղեր կարող է գործուղել հուսալի բռնցքամարտիկների, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նշենք, որ մինչեւ 64կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Ռուսաստանը ներկայացնո Ավագ Ուզլյանը:
‘