‘
«Այս պահի դրությամբ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից 10 տարվա մշտական բնակության տեղեկանք է վերցրել 3 քաղաքացի: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը:
Վարչության պետի փոխանցմամբ՝ տեղեկանք են վերցրել Արամ Կարապետյանը, Վարդան Սեդրակյանն ու Զարուհի Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի ընտրություններում թեկնածու առաջադրվելու պայմաններից մեկը 10 տարվա մշական բնակությունն է, որի մասին տեղեկանքը տարամադրում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը:
‘