‘
Թունիսի իշխանությունները աճուրդի են հանել պաշտոնանկ արված նախագահ Զին Աբիդին ԲԵն Ալիի եւ նրա ընտանիքի ունեցվածքը, հայտնում է BBC-ն:
Խոսքը գնում է, մասնավորապես, 40 մեքենաների մասին, որոնց թվում՝ 2,5 միլիոն դոլար արժողությամբ մի «Մերսեդես»: Վաճառքի են հանվել նաեւ նախկին նախագահի թանկարժեք կոստյումնները եւ պիջակները, ոսկյա զարդեր եւ արվեստի իրեր: Աճուրդի կազմակերպիչները մտադիր են վաստակել 10 միլիոն դոլարից ավելի: Գումարն ամբողջությամբ կգնա պետական գանձարան:
‘