‘
Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ փրկել են անչափահասների ընդհատակյա առեւտրի ցանցի զոհ դարձած 90 երեխաների, հայտնում է BBC-ն:
Վերջին մի քանի օրերի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 350 մարդու՝ երեխաների առեւտրով զբաղվելու կասկածանքով: Այժմ իշխանությունները ԴՆԹ տվյալների շտեմարանի օգնությամբ փնտրում են ազատագրված երեխաների ծնողներին: Նման շտեմարան ստեղծվել էր հատուկ երեխաների անօրինական առեւտրի դեմ պայքարելու համար:
‘