‘
Սիրիայի ազգային կոալիցիան, որը ներկայացնում է երկրի միավորված ընդդիմությունը, մերժել է ՌԴ իշխանությունների՝ սիրիական հակամարտության շուրջ բանակցությունների մասնակցելու նպատակով Մոսկվա ժամանելու հրավերը, փոխանցում է ИТАР-ТАСС լրատվականը՝ հղում կատարելով ընդդմիադիր կոալիցիայի առաջնորդ Ահմեդ Մուազ ալ-Խաթիբի հայտարարությանը:
Ալ-Խաթիբն ընդգծել է, որ սիրիական ընդդիմությունը պատրաստ է բանակցությունների, սակայն պատվիրակներ չի ուղարկի Ռուսաստան, քանի որ մինչ այդ պաշտոնական Մոսկվան պետք է որոշակիորեն դատարապարտի «սիրիական ռեժիմի կողմից իրականացված հանցագործությունները»:
‘