‘
Լեհական Polska Telefonia Cyfowa բջջային հեռախոսակապի ծառայություններ մատուցող ընկերությունը բազմաթիվ բողոքներից հետո ստիպված է եղել հանել իր գովազդային հոլովակներից մեկը, որում օգտագործվել էր Լենինի կերպարը, հայտնում է РИА Новости-ն:
«Տարակուսանքով ենք արձանագրել, որ ընկերությունն իր գովազդային նյութերում օգտագործել է Լենինի կերպարը, դա անարգանք է տեղի ունեցած զանգվածային հանցագործությունների և դրանց զոհերի նկատմամբ: Գովազդը դիտում է երիտասարդությունը, որը կարող է դրական տպավորություն ստանալ Լենինից»,- ասվում է Ազգային հիշողության Լեհաստանի ինստիտուտի տնօրեն Լուկաշ Կամինսկու հայտարարության մեջ (ինստիտուտը զբաղվում է կոմունիստական ռեժիմի օրոք տեղի ունեցած հանցանքների քննությամբ):
‘