‘
Հունվարի 21-25-ը կհրավիրվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ըստ Վեհաժողովի պաշտոնական կայքէջի, նստաշրջանի օրակարգում են ԵԽԽՎ Նախագահի եւ փոխնախագահի, ինչպես նաեւ՝ Վեհաժողովի մշտական հանձնաժողովների կազմի ընտրությունները:
Օրակարգում ներառված է նաեւ Եվրոպայում մամուլի ազատությանը վերաբերող հարցը, որի ընթացքում կներկայացվի զեկույց նաեւ Հայաստանում մամուլի ազատության վերաբերյալ:
‘