‘
Forbes-ը հրապարակել է ամենալավ վարձատրվող հոլիվուդյան աստղերի վարկանշային ցուցակը: Այն հերթական անգամ ցուցադրում է աշխատաշուկայում գենդերային ահռելի անհամամասնությունը, նշում է BBC-ն: Դերասանների առաջին տասնյակը տարվա ընթացքում հարստացել է գրեթե կես միլիարդ դոլարով, մինչդեռ դերասանուհիները երեք անգամ պակաս են վաստակել:
Տղամարդկանց ցուցակը $68 մլնով գլխավորել է «Տրանսֆորմերներ»-ի աստղ Մարկ Ուոլբերգը, որը նախկին առաջատար Դուեյն Ջոնսընին շրջանցել է շնորհիվ «Տրանսֆորմերներ. Վերջին ասպետը» եւ «Բարեւ, հայրիկ, Նոր տարի — 2» ֆիլմերում իր դերերից վաստակած գումարի շնորհիվ:.
Ամենաթանկ վարձատրվող դերասանուհի Էմմա Սթոունը տարվա ընթացքում 26 մլն դոլար է վաստակել՝ ընդհանուր ցուցակում զբաղեցնելով միայն 15-րդ տեղը: Սեռերի միջեւ վարձատրության անհավասարության խնդրի մասին վերջերս արտահայտվել են նաեւ Նատալի Պորտմանն ու Ջենիֆեր Լոուրենսը:
Դերասանների վարկանիշը
- Մարկ Ուոլբերգ $68 մլն
- Դուեյն Ջոնսըն –$ 65 մլն
- Վին Դիզել – $54,5 մլն
- Ադամ Սենդլեր – $50,5 մլն
- Ջեկի Չան – $49 մլն
- Ռոբերտ Դաունի կրտ – $48 մլն
- Թոմ Կրուզ — $43 մլն
- Շախ Ռուկխ Կհան – $38 մլն
- Սալման Կհան – $37 մլն
- Ակշի Կումար – $35,5 մլն
Դերասանուհիների վարկանիշը
- Էմմա Սթոուն -$26 մլն
- Ջենիֆեր Էնիսթոն – $25,5 մլն
- Ջենիֆեր Լոուրենս — $24 մլն
- Մելիսա մքՔարթի — $18 մլն
- Միլա Կունիս – $15,5 մլն
- Էմա Ուոթսոն — $14 մլն
- Շարլիզ Տերոն — $14 մլն
- Քեյթ Բլանշեթ — $12 մլն
- Ջուլիա Ռոբերթս — $12 մլն
- Էմի Ադամս – $10,5 մլն
‘