‘
Ռուսաստանյան բոլոր նավատորմերի ռազմանավերը պատրաստվում են երկրի պատմության մեջ խոշորագույն միջնավատորմային ուսումնավարժանքն անցկացնել Միջերկրական ծովում: Ըստ BBC-ի, այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանութան նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Պուտինի հետ տեսակոնֆերանսից հետո:
Պուտինը դրա ընթացքում տեղեկացրել է, որ մինչեւ 2020-ը Ռուսաստանի ռազմածովային նավատորմի համար շուրջ 131 միլիարդ դոլար է հատկացվելու:
«Նավատորմի թարմացումը Զինված ուժերի ամրապնդմանն ուղղված մեր աշխատանքների կարեւորագույն առաջնահերթություններից է», — ասել է Պուտինը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հյուսիսային, Բալթյան, Սեւծովյան եւ Խաղաղովկյանոսյան նավատորմերի մասնակցությամբ զորավարժությունները տեղի կունենան հունվարի վերջին Միջերկրական եւ Սեւ ծովերի ջրային տարածքներում:
‘