‘
Մեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ նախագիծ կգործարկեն տարածաշրջանում «ռուսաստանյան տեղեկատվական գործողություններին» դիմակայելու ուղղությամբ: Այդ մասին, ինչպես սպասվում է, այսօր կհայտարարի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, РИА Новости-ին հաղորդել են կառավարության գրասենյակից:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ Մեյը պատրաստ է ավելի սերտացնել երկու երկրների համագործակցությունը «ընդդեմ ռուսաստանյան ապատեղեկատվության»: Խոսքը, մասնավորապես, «հաղորդակցության ոլորտում նոր երկկողմ նախագծերի» մասին է:
«Բրիտանիան այդ նպատակի համար կհատկացնի հինգ միլիոն ֆունտ սթեռլինգ, Լեհաստանը նույնքան կհատկացնի»,- ասել է գրասենյակի ներկայացուցիչը:
Լոնդոնը և Վարշավան մտադիր են պայմանագիր կնքել Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի՝ Մոսկվա այցից մի քանի օր առաջ:
Նախագծի շրջանակներում նախատեսվում է աջակցել Լեհաստանի կողմից ֆինանսավորվող Belsat հեռուստաալիքին, որը Բելառուսի քաղաքացիների համար «անաչառ և ազնիվ ռեպորտաժներ է անում»:
Փոխանցում է ria.ru-ն:
‘