‘
Մահացել է ռուս դերասան, կինոյի և թատրոնի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովը։ Նա 82 տարեկան էր։
Սիրված դերասանը հիվանդանոցում էր 2017-ի նոյեմբերից:
Տաբակովը երկար տարիներ ղեկավարում էր Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնը: 57 թվականից ի վեր նկարահանվում էր նաեւ կինոյում: Ընդհանուր առմամբ 120-ից ավելի դերեր է խաղացել:
‘