‘
Մոլդովայի առողջապահության նախարար Անդրեյ Ուսատին և լիցենզավորման պալատի տնօրեն Վալենտին Գուզնակը անցնում են միանգամից երեք քրեական գործով, հայտնում է Publika լրատվական ծառայությունը, որի աղբյուրի տվյալներով՝ պաշտոնյաների դեմ դատական գործերը հարուցվել են դեռ հունվարի 15-ին:
Բարձրաստիճան պաշտոնյաները կասկածվում են դիրքի չարաշահման, հանցավոր անփութության և փաստաթղթերի կեղծման մեջ:
Առողջապահության նախարարի դեմ ոչ պաշտոնական մեղադրանքներ հնչեցվում էին դեռ 2012-ի հոկտեմբերին՝ խորհրդարանական լսումների ժամանակ, երբ պարզվել էր, որ Ուսատին ցանկացել է դեղատների նոր ցանց բացել՝ խախտելով մոլդովական օրենսդրությունը: (Մոլդովայում երկու դեղատների միջև ընկած տարածությունը պետք է նվազագույնը 250մ կազմի):
‘