‘
«Եվրատեսիլ»-ի շվեդ կազմակերպիչները ներկայացրել են 2013թ-ի մրցույթի պաշտոնական տարբերանշանը և խորագիրը:
Որոշվել է 2013թ-ին մրցույթը անցկացնել «Մենք միասնական ենք» նշանաբանով, իսկ Եվրատեսիլի նոր խորհրանիշ է ընտրվել բազմագույն թիթեռնիկը:
Ամենամյա երաժշտական մրցույթի 2013թ-ի կիսաեզրափակիչները տեղի են ունենալու մայիսի 14-ին և 15-ին, իսկ մայիսի 18-ին եզրափակիչ փուլում հայտնի կդառնա մրցույթի հաթողի անունը:
Եվրատեսիլ 2013-ը տեղի է ունենալու Շվեդիայի մեծությամբ 3-րդ քաղաքում՝ Մալմայում, որը 1992թ-ին արդեն մեկ անգամ հյուրըկալել է հեղինակավոր մրցույթը:
‘