‘
Հոլանդական Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess գերմրցաշարում 7-րդ տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը անսպասելիորեն բաց թողեց հաղթանակը Ռուսաստանի ուժեղագույն շախմատիստներից մեկի՝ Սերգեյ Կարյակինի նկատմամբ: Նույնիսկ հաղթանակի մասին լուրը արդեն պատրաստել էինք, այնքան մեծ էր Արոնյանի առավելությունը եւ վստահ էինք, որ նա հաղթանակը ձեռքից բաց չի թողնի: Սակայն Արոնյանը խաղավերջում սխալ թույլ տվեց եւ մրցակցին հաջողվեց փրկել խաղը՝ ոչ-ոքի: Այժմ Արոնյանը վաստակեց 4 միավոր եւ շարունակում է մեկ միավորով ետ մնալ առաջատարներից՝ Կառլսենից եւ Անանդից:
Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom
‘