‘
Մամուլին հայտնի է դարձել, թե «Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Վալենսիա»-ի դեմ խաղում հեռացվելուց հետո ինչ է ասել մրցավար Ֆելիքս Բրխին:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիրը, ըստ մրցավարի, հարվածել է «չղջիկներ»-ի պաշտպան Ջեյսոն Մուրիլոյի դեմքին:
Իր թիմի հանդերձարան գնալու ճանապարհին պորտուգալացին Բրիխին ասել է. «Ես ոչինչ չեմ արել»:
Ավելի վաղ նշվում էր, որ Ռոնալդուն կարող է բաց թողնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ հանդիպումը:
‘