‘
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանն ընտրվելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին:
«Չեմ միջամտելու հավաքականի ֆուտբոլիստների ընտրության հարցում: Մարզիչը կորոշի, թե՛ կազմը, թե՛ ովքեր են խաղալու: Որ օր կլսեք, որ ես միջամտել եմ մարզչի աշխատանքին, ինչ ուզում եք ասեք:
Տոմսերի գներում կլինեն փոփոխություններ: Առաջիկա խաղում ամենից էժան տոմսը կլինի 1000 դրամ: Մնացածը նույն տրամաբանությամբ»,- ասել է Վանեցյանը:
‘