‘Ֆրանսիայի և Մալիի զինվորականները ազատագրել են Դիաբալի քաղաքը’

748

Հունվարի 21-ին Ֆրանսիայի և Մալիի զինվորականներին հաջողվել է մտնել Մալիի մայրաքաղաք Բամակոյից 400կմ հեռավորության վրա գտնվող Դիաբալի քաղաքը, հայտնում է France-Presse լրատվական գործակալությունը:

Մեկ շաբաթ առաջ Դիաբալին անցել էր իսլամիստական ուժերի վերահսկողության տակ  և մասնակի ազատագրվել ֆրանսիական բանակի կողմից:

200 զինծառայողների սպառազինված ավտոշարասյունը մտել է քաղաք՝ չհանդիպելով որևէ դիմադրության: Տեղի բնակիչները ողջունել են զինվորականներին:

Նախորդ հոդվածը‘Փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը’
Հաջորդ հոդվածը‘Ուլի Հյոնես. Գվարդիոլայի թեման կարող ազդել Յուպ Հայնկեսի նյարդերի վրա’