‘
Իսրայելում ավարտվել են խորհրդարանի 19-րդ գումարման ընտրությունները: Էկզիտ-փոլ հարցումների տվյալներով՝ առավելագույն ձայները ստացել է գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» և «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունների դաշինքը, որն, ամենայն հավանականությամբ, խորհրդարանում 31 մանդատ կստանա, իսկ Նեթանյահուն կպահպանի վարչապետի պաշտոնը, փոխանցում է The Jerusalem Post պարբերականը:
Նախնական տվյալներով՝ խորհրդարանում տեղեր կունենան նաև «Եշ Աթիդ» «Ավոդե», «Հրեական տուն», «ՇԱՍ» և «Մերեց» կուսակցությունները:
Իսրայելի Կենրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ 2013-ի Քնեսեթի ընտրությունները մասնակցության տեսակետից ամենաբազմամարդն են՝ 1999-ից ի վեր:
‘