‘
Գյումրու «Շիրակ կենտրոնը» պատրաստել է Հայաստանում հաջորդ ամիս կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներին և ՀՀ ապագա նախագահին գյումրեցի ընտրողների կողմից ուղղված ուղերձների շարք: Տեսանյութերում շարքային ընտրողները իրենց հուզող խնդիրներով և սպասելիքներով դիմում են երկրի բարձրագույն պաշտոնի հավակնորդներին` իրենց կողմից բարձրացրած խնդիրների լուծման ակնկալիքով: Ներկայացնում ենք «Ընտրողները` ՀՀ նախագահի թեկնածուներին» խորագիրը կրող տեսաուղերձների շարքից առաջին տեսանութը:
‘