‘
Իրանի իշխանությունները հրապարակավ կտրել են գողության եւ ապօրինի հարաբերությունների մեջ մեղադրվող մարդու ձեռքի մատները:
Իրանական լրատվամիջոցներում հայտնվել են անդամահատման գործողությունից հետո արված մարդու լուսանկարները: Իրավապաշտպանները հայտարարել են, որ նախորդ շաբաթվա ընթացքում 16 նման գործողություններ իրականացրած իշխանությունները փորձում են վախի մթնոլորտ ստեղծել հունիսին նախատեսված նախագահական ընտրություններից առաջ:
‘